Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանի աշակերտները ճանաչողական այցով եղել են Հին Գորիսում
|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Բ» դասարանի աշակերտները՝ դասվար Վարդ Գրիգորյանի և ծնողների ուղեկցությամբ, իրականացրել են ճանաչողական այց դեպի Հին Գորիս պատմամշակութային տարածք։ Սովորողները ծանոթացել են պատմական ժառանգությանը, դիտել են քարանձավային կառույցները, լսել հետաքրքիր պատմություններ Հին Գորիսի անցյալից և մշակութային առանձնահատկություններից։ Այցի ընթացքում երեխաները ոչ միայն համալրել են իրենց գիտելիքները, այլև զարգացրել հայրենի շրջանի նկատմամբ հետաքրքրությունն ու կապվածությունը։ Դպրոցը շարունակելու է նմանատիպ կրթական-ճանաչողական այցերի կազմակերպումը՝ նպաստելով աշակերտների հորիզոնի ընդլայնմանը և դասարանական միասնության ամրապնդմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 90 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




