Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները շարունակում են հուշարձանների մաքրման ու պահպանության նախաձեռնությունը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շարունակում է ակտիվ մասնակցությունը պատմական և մշակութային հուշարձանների մաքրման ու պահպանության աշխատանքներին։ Նախապես կազմված ժամանակացույցի համաձայն՝ յուրաքանչյուր դասարան ամսվա ընթացքում իր հերթին ներգրավվում է հուշարձանի տարածքում իրականացվող աշխատանքներին։

Նոյեմբերի 24-ին նախաձեռնությանը միացել են դպրոցի 9-րդ «Բ» դասարանի սովորողները, ովքեր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի ուղեկցությամբ իրականացրել են մաքրման և պահպանության աշխատանքներ։ Աշակերտները ոչ միայն մաքրել են տարածքը, այլև տեղեկացել հուշարձանի պատմական նշանակության մասին՝ ընդգծելով, որ մշակութային ժառանգության պահպանումը յուրաքանչյուրի պարտականությունն է։

Նախաձեռնությունը միտված է խթանելու հայրենասիրական դաստիարակությունը, ձևավորելու հարգանք պատմության ու մշակույթի հանդեպ և ընդգծելու, որ պատմական արժեքների պահպանումը վստահված է ապագա սերունդներին։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրապետության ամբողջ տարածքում մեկնարկել են պատմության և մշակույթի հուշարձանների մաքրման ու պահպանության աշխատանքներ՝ դպրոցականների ներգրավմամբ։ Ծրագրի նպատակն է ձևավորել ժառանգության հանդեպ հարգանք, խնամք և պատասխանատու վերաբերմունք դեռ դպրոցական տարիքում։

    

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.11.2025)
Դիտումներ: 61 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar