|
Դեկտեմբերի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ աշխատանքային հանդիպում տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի և ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցեցին դպրոցի ծնողական խորհրդի անդամները։ Հանդիպման հիմնական նպատակը ծնողների շրջանում մեդիագրագիտության հմտությունների զարգացումն էր, քննադատական մտածողության խթանումը, անհատական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացումն ու ապահով և առողջ կրթական միջավայրի ձևավորումը։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝
Սերգեյ Ավանեսյանը ներկայացրեց նաև իրական օրինակներ և դեպքեր՝ օգնելով մասնակիցներին ավելի խորությամբ հասկանալ թվային միջավայրի ռիսկերը և դրանց կանխարգելման արդյունավետ մեխանիզմները։ Իր հերթին՝ ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը անդրադարձավ դպրոցական միջավայրում բռնության և բուլինգի դրսևորումների կանխարգելման, հոգեբանական աջակցության տրամադրման և ընտանիք-դպրոց համագործակցության ամրապնդման գործիքներին։ Հանդիպումն ընթացավ ինտերակտիվ ձևաչափով․ ծնողները ներկայացրին իրենց հարցերը, կիսվեցին փորձով և առաջարկեցին նոր գաղափարներ։ Հանդիպման արդյունքում ձևավորվեց ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչպես լինել տեղեկացված և պատասխանատու ինտերնետ-օգտատեր, ինչպես նաև ինչպես ապահովել անվտանգ, հոգատար և ներառական կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն կզգա պաշտպանված, գնահատված և լսված։
| |
|
| |
| Դիտումներ: 128 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






