«Առողջ ափսե․ A, B, C, D վիտամիններ» թեմայով բաց դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանում

Դեկտեմբերի 10-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» դասարանում «Առողջ ապրելակերպ» խմբակի շրջանակում կայացավ բաց դաս՝ «Առողջ ափսե․ A, B, C, D վիտամիններ» թեմայով, որը կազմակերվել էր խմբավար Աննա Աբգարյանի նախաձեռնությամբ։

Դասի ընթացքում աշակերտները ծանոթացան առողջ սնուցման և ֆիզիկական ակտիվության կարևորությանը, քննարկեցին ճիշտ սնվելու հմտությունները, և անմիջապես փորձեցին իրենց գիտելիքները՝ պատրաստելով համեղ ու սննդարար աղցաններ։

Դասի ավարտին ուսուցիչներն ու աշակերտները միասին համտեսեցին պատրաստած աղցանները, իսկ փոքրիկ խոհարարների ձեռք բերած փորձառությունը դարձավ ոչ միայն ճաշակի, այլև առողջ ապրելակերպի կարևոր հմտությունների զարգացման հնարավորություն։

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.12.2025)
Դիտումներ: 97 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar