Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանի սովորողներն այցելել են Գորիսի մանկական գրադարան

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանի սովորողները դասվար Արմինե Հարությունյանի և ծնողների ուղեկցությամբ այցելել են Գորիսի մանկական գրադարան։

Այցի նպատակն էր փոքրիկների մոտ ձևավորել ընթերցանության նկատմամբ հետաքրքրություն, ծանոթացնել գրադարանի գործունեությանը և գրքի աշխարհին։ Գրադարանի աշխատակիցները երեխաներին ներկայացրել են գրադարանի բաժինները, պատմել գրքերի պահպանման կանոնների մասին, ինչպես նաև կազմակերպել հետաքրքիր և ուսուցողական զրույց գրքի կարևորության շուրջ։

Առաջին դասարանցիները մեծ ոգևորությամբ շրջել են գրադարանում, ծանոթացել մանկական գրականությանը, թերթել իրենց հետաքրքրող գրքերը և լսել հեքիաթների ընթերցում։ Այցը վերածվել է ճանաչողական և ջերմ հանդիպման, որի ընթացքում երեխաները հնարավորություն են ունեցել բացահայտելու գրքի կախարդական աշխարհը։

Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն սովորողների ընթերցասիրության ձևավորման, լեզվական կարողությունների զարգացման և մշակութային արժեքների հանդեպ հարգանքի դաստիարակման գործում։

    

    

    

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (19.02.2026)
Դիտումներ: 98 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar