Թումանյանական շունչ՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանում

Փետրվարի 20-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Ա» դասարանում տիրում էր տոնական մթնոլորտ՝ լեցուն թումանյանական շնչով ու մանկական անկեղծ ժպիտներով։ Դասասենյակը վերածվել էր գրական փոքրիկ բեմի, որտեղ սովորողները սիրով ու ոգևորությամբ նշեցին Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյան ծննդյան տարեդարձը։

Դասվար Նունե Գալստյանի կողմից կազմակերպված միջոցառման ընթացքում երեխաները վերակենդանացրին մեծ գրողի անմահ կերպարները՝ երգով, պարով ու սրտառուչ բեմականացումներով։ Ներկաները կրկին համոզվեցին, որ Թումանյանը միայն անցյալ չէ․ նա մեր ներկան է ու ապագան։ Սաների շուրթերով հնչեցին «Շունն ու Կատու»-ի հումորային երկխոսությունները, «Մի կաթիլ մեղր»-ի խրատական ուղերձները և «Ամենից լավ տուն»-ի ջերմ գաղափարները՝ հիշեցնելով, որ բարությունն ու գիտելիքը աշխարհի ամենամեծ արժեքներն են։

Թումանյանի մարդասիրական գաղափարներին համահունչ՝ երեխաները միմյանց գիրք նվիրեցին՝ կիսվելով լույսով ու բարությամբ։ Գիրք նվիրելու օրվա խորհրդով օրը դարձավ առավել տոնական ու իմաստալից․ յուրաքանչյուր նվիրած գիրք նոր դուռ է բացում դեպի գիտելիքի ու երևակայության աշխարհ։

Թող այս օրը նվիրված գրքերը դառնան սաների կյանքի ամենահավատարիմ ուղեկիցները, իսկ Թումանյանի լույսը միշտ վառ մնա նրանց սրտերում։

Շնորհավո՛ր տոնդ, Մեծ Լոռեցի՛։

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.02.2026)
Դիտումներ: 134 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar