|
Փետրվարի 25-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ «Բ» և 9-րդ «Ա» դասարաններում անցկացվեց իրազեկման հանդիպում՝ «Ռիսկային իրավիճակներ, արձագանքման ձևեր» թեմայով։ Հանդիպումը վարեցին դպրոցի հոգեբան Էմմա Սարգսյանը, ինչպես նաև դասղեկներ Սոնա Հարությունյանն ու Ալլա Առստամյանը։ Քննարկման ընթացքում մասնակիցները անդրադարձան դեռահասների շրջանում առավել հաճախ հանդիպող ռիսկային իրավիճակներին և դրանց արդյունավետ արձագանքման մեխանիզմներին։ Սովորողները ծանոթացան բուլինգի և կիբեռբուլինգի դրսևորումներին, հասակակիցների ճնշման հետևանքներին, առողջական ռիսկերին, վտանգավոր վարքի տեսակներին և դրանց կանխարգելման ուղիներին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց անվտանգ միջավայր ձևավորելու կարևորությանը, սեփական սահմանները ճանաչելուն ու պաշտպանելուն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում մեծահասակների և մասնագետների աջակցությանը դիմելու մշակույթի ձևավորմանը։ Հանդիպումն անցավ ակտիվ քննարկման մթնոլորտում․ սովորողները կիսվեցին իրենց մտահոգություններով, ներկայացրին օրինակներ առօրյա կյանքից և ստացան մասնագիտական խորհուրդներ։ Նման նախաձեռնությունները միտված են դպրոցում անվտանգ, աջակցող և վստահելի միջավայրի ամրապնդմանը, ինչպես նաև սովորողների սոցիալ-հոգեբանական կայունության զարգացմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 158 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |






