Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 1-ին «Գ» դասարանում տեղի ունեցավ «Ա» տառի շնորհանդես, որի ընթացքում աշակերտները կառուցեցին պարզ գծապատկերներ, տարբերակեցին ձայնավոր և բաղաձայն հնչյունները, մտքերն արտահայտեցին կապակցված խոսքի միջոցով, ինչպես նաև կտարեցին բառերի հնչյունային վերլուծություն, «Ա» հնչյունի ընկալում։ Խաղի միջոցով աշակերտները գուշակեցին, որ «Ա» տառն է այն կախարդական բանալին, որով կբացվի մեսրոպյան այբուբենի դուռը: Դասվար Տաթևիկ Փարսադանյանը շեշտեց, որ այսօրվանից աշակերտները սկսում են ճամփորդությունը հայոց այբուբենի կախարդական աշխարհում: «Դուք կճամփորդեք տառերի զարմանահրաշ աշխարհում, կմարտնչեք զինվորների նման և կկարդաք հայոց լեզվով, Մաշտոցի լեզվով, մայրենի լեզվով, այն լեզվով, որ բյուր դարեր հայ է պահել»,-նշեց Փարսադանյանը: Բաց դասի նպատակն էր ամրապնդվել աշակերտների պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները։ Շնորհանդեսին ներկա էին տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ։
| |
| |
Դիտումներ: 254 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |