Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Քո արվեստը դպրոցում» հանրապետական ծրագրի հերթական հանդիպումը

«Քո արվեստը դպրոցում» ծրագրի Սյունիքի մարզի առաջին կանգառը Գորիս քաղաքում էր։

Նոյեմբերի 2-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում Գորիսից և հարևան համայնքներից ավելի քան հարյուր աշակերտ մասնակցեց սիրված արձակագիր, գրականագետ Գրիգի վարպետության դասին։

  

Հանդիպման ընթացքում խոսվեց ոչ միայն հեղինակի ստեղծագործությունների և ծավալած գործունեության, այլև գրականությամբ հասարակության մեջ առկա մի շարք խնդիրների բարձրաձայնման և դրանց շուրջ զրույց սկսելու կարևորության մասին, ինչպիսիք են աշակերտների շրջանում հաճախ հանդիպող դպրոցական ծաղրը (school bullying), հաշմանդամություն ունեցող երեխաների՝ դպրոցում լիիրավ ներառված լինելու խնդիրը։ 

Ամենահետաքրքիր հարցերը հնչեցրած երկու աշակերտներ ստացան նվեր՝ Գրիգի «Հիսուսի կատուն» գիրքը։

Երախաների հատուկ ստեղծագործական կենտրոնի կողմից իրականացվող «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Այն միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

  

  

  

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.11.2022)
Դիտումներ: 330 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar