Դեկտեմբերի 23-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի նիստերի դահլիճը գունեղ էր, հեքիաթային, երգ, պար, բեմադրություններ և, ամենակարևորը, տոնական տրամադրություն: Իսկ այս ամենի պատճառը «Շնորհավոր Ամանոր 2023» համադպրոցական միջոցառումն էր, որով ամփոփվեց դպրոցի ամանորյա միջոցառումների շարքն ու 2022 թվականը:
Միջոցառումը բարձր տրամադրություն և ջերմ ժպիտներ պարգևեց հանդիսատեսին: Թեման՝ Ամանորի շեմին պահված երազանքների իրականացման հրաշքն էր՝ ներկայացված բեմադրության, երգ ու պարի միջոցով: Հեքիաթների հերոսների մասնակցությամբ փոքրիկ ներկայացումը համեմվեց դպրոցի շնորհալի սաների գեղեցիկ ելույթներով՝ երգով, պարով, երաժշտական կատարումներով: Դեկտեմբերի 19-ից դպրոցում անցկացվեց դիմակահանդեսների, տոնական միջոցառումների մի ամբողջ շարք: Ցածր դասարանցիներն իրենց հեքիաթային կերպարներով, երգ ու պարով նոր շուք հաղորդեցին ամանորյա տոնակատարություններին: Այնուհետև մի քանի օր շարունակ դպրոցն ապրում էր տոնական տրամադրությամբ: Տարեմուտի միջոցառումը կազմակերպել էին դպրոցի ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանն ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Արաքսյա Առստամյանը:
| |
| |
Դիտումներ: 576 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |