Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Մ12 և Մ14 թիմերը իրավունք են ստացել մասնակցելու ֆուտբոլի դպրոցականների առաջնության մարզային փուլին

Հոկտեմբերի 15-ից 20-ը Գորիս քաղաքում տեղի է ունեցել ՀՖՖ կողմից կազմակերպաված ֆուտբոլի դպրոցականների առաջնության համայնքային փուլը, որին, երեք տարիքային խմբերում, մասնակցել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները: Առաջնությանը մասնակցել են նաև Գորիսի թիվ 2, թիվ 5, թիվ 6, Ակների, Վերիշենի, Շինուհայրի, Հարթաշենի, Քարահունջի դպրոցների թիմերը:

Մրցումներն անց են կացվել երեք տարիքային խմբերով՝ 2009-2010թթ., 2011-2012թթ. և 2013-2014թթ. ծնված երեխաների միջև։ 

2009-2010թթ. և 2011-2012թթ. ծնված երեխաների պայքարում առաջին տեղը գրավել են Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմերը, իսկ 2013-2014թթ. ծնված դպրոցականների պայքարում մեր թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Մ12 և Մ14 թիմերը իրավունք են ստացել մասնակցելու մարզային փուլին։ Թիմերի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանը և Ռոբերտ Արզումանյանը։

  

  

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.10.2023)
Դիտումներ: 338 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar