Նոյեմբերի 3-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար օրը տոնական էր և պարտավորեցնող։ Առաջին «Գ» դասարանում տեղի ունեցավ «Ա» տառին նվիրված բաց դաս-միջոցառում։ Աշակերտները ներկայացրին օրը, եղանակը, գովերգեցին աշունը, երախտիքի խոսքեր հնչեցրին ուղղված Մեսրոպ Մաշտոցին և երդում տվեցին անաղարտ պահել հայերենը, արտասանեցին «Ա»-ով սկսվող բառեր, հանելուկներ, բանաստեղծություններ։
Բաց դաս-միջոցառման ընթացքում երեխաները վերհիշեցին նախայբբենական շրջանում անցածը։ Բեմականացման միջոցով ներկայացրին, թե ինչպես Մաշտոցն «Ա» տառին ընտրեց առաջատարն ու թագադրեց։ Երեխաները պատմությունից առանձնացրին նախադասություններ և կենդանի մոդել կազմեցին, բառերը վանկատեցին, կատարեցին հնչյունային վերլուծություն։ Խոստում տվեցին նաև դպրոցին արժանի սաներ լինել։ Դասի ընթացքում հաշվի էին առնված առաջին դասարանի չափորոշչային պահանջները, դասը հագեցած էր շարժախաղերով։ Բաց դաս-միջոցառմանը ներկա էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, ուսուցիչներ, ծնողներ:
| |
| |
Դիտումներ: 507 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |