«Կյանքը սպորտի ռիթմով» թեմայով սպորտային մրցույթ-միջոցառում՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Կյանքը սպորտի ռիթմով» թեմայով սպորտային մրցույթ-միջոցառմանը, որին մասնակցել են 2-րդ «Ա» դասարանի «Հաղթանակի ճամփորդներ», 2-րդ «Բ» դասարանի «Հովազներ», 2-րդ «Գ» դասարանի «Բազեներ» թիմերը, որոնք իրենց ոգևորիչ խոսքերով ողջունեցին բոլորին և հաջողություն մաղթելով միմիայնց՝ տվեցին խաղի մեկնարկը: 

Ինչպես մյուս միջոցառումները, այս միջոցառումը ևս ուներ հստակ նպատակ, այն է՝ կարևորել սպորտը մարդու կյանքում: Սպորտը հասանելի է բոլորին՝ անկախ սեռից և տարիքից։ Այն մեզ դարձնում է ավելի նպատակասլաց, պայքարող, սովորեցնում է լինել համառ, մինչ վերջ գնալ և հասնել հաջողության։ 

    

Սպորտը ապրելակերպ է, այն հանդիսանում է առողջության գրավականներից մեկը: Գաղտնիք չէ, որ սպորտը նաև մեծ նշանակություն ունի երեխայի զարգացման ու անձնական աճի համար։ Մենք այս ամենում համոզվեցինք արդեն սպորտային խաղերը դիտելուց հետո: Սպորտը փոփոխություններ է մտցնում մեր կյանք, օգնում է մեզ բարելավել մեր բնավորությունը, հարգալից վերաբերմունք ցուցադրել մեր մրցակիցներին, հմտանալ թիմային աշատանքների կատարման մեջ, որը հետագայում հիմք կհանդիսանա կատարելագործման համար: Սպորտը նպաստում է մեր ֆիզիկական վիճակի բարելավմանը։ Այն օգնում է զարգացնել նոր շարժողական հմտություն, տոկունություն, ճկունություն։ 

Ժյուրիի անդամներն էին՝ ժյուրիի նախագահ, դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, վարչատնտեսական մասի համակարգող Դավիթ Կոստանդյանը, ԴԱԿ Արմինփ Հարությունյանն ու «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանը: Մրցույթի մրցավարներն էին «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանը Ռոբերտ Արզումանյանը։

Որպես երեխաներին առաջնորդողներ և օգնականներ միջոցառման մասնակիցներ դարձան նաև «Սպորտլանդիայի 2024»-ի հանրապետական փուլում 3-րդ պատվավոր տեղը զբաղեցրած Եվա Ավագյանը, Եվա Բաբայանն ու Յուրա Մանուչարյանը: 

Ամեն փուլի ավարտից հետո երեխաներին էլ ավելի ոգևորելու համար իրենց գեղեցիկ պարերով հանդես եկան աշակերտներ Միլենա Հովհաննիսյանը, Յուլյա Մանուչարյանը, Եվա Ղևոնդյանը, Մանուշակ Գասումյանը, Միլենա Մելքումյանը: 

Իր գեղեցիկ երգով միջոցառման ակտիվությունն ապահովվեց 6-րդ «Բ» դասարանի աշակերտուհի Միլենա Հարությունյանը: 

Սպորտային միջոցառմաբ հաղորդավարներն էին Կատրին Կարապետյանն ու Միլենա Մելքումյանը:

Միրոցառման ավարտին՝ ամփոփելով խաղը, կարող ենք փաստել, որ մեր երեխաների ցուցադրած խաղն ու արդյունքները կնպաստեն նոր հաջողությունների հասնելուն, դառնալ առավել վստահ, կամային, զգացմուքայնորեն բեռնաթափվել, ազատվել լարվածությունից և ավելորդ էներգիայից։

    

    

Միջոցառման ավարտին՝ տպավորիչ ելույթով հանդես եկավ տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ևս մեկ անգամ հիշեցնելով, որ սպորտը նպաստում է մեր ապագան ամուր հիմքերի վրա կառուցելու, ինչպես նաև ազատելու մեր մտքերը և կենտրոնանալու հստակ նպատակների վրա:

Մրցավարները և ժյուրիի անդամները եկան ընդհանուր հայտատարի և որոշեցին 3 թիմերի յուրաքանչյուր անդամի քրտնաջան աշխատանքը և ակտիվ մասնակցությունը գնահատել ըստ արժանվույն՝ պատվոգրեր շնորհելով բոլոր մասնակիցներին: 

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում 2-րդ դասարանների դասվարներ Արուս Դոլունցին, Կարինե Պողոսյանին ու Ռիտա Շալունցին, որոնք ներդրում ունեցան միրոցառման սահուն և համակարգված ընթացքն ապահվվելու գործում: 

Նման հիշարժան միջոցառման  նախաձեռնումի համար հատուկ շնորհակալություն «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանին և Ռոբերտ Արզումանյանին:

Իրենց ներդրումն ունեին նաև ծնողները, որոնք հանձն առան կազմակերպչական գործերը, ինչպես նաև ոգևորության պատճառ հանդիսացան երեխաների համար:

    

    

    

    

    

Կատեգորիա: ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.12.2024)
Դիտումներ: 169 | Վարկանիշ: 3.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar