Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մասնագիտական կողմնորոշման նպատակով տեղի ունեցավ հանդիպում դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների տղաների հե

Մարտի 20-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մասնագիտական կողմնորոշման նպատակով, Մասնագիտական կողմնորոշման ակումբի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների տղաների հետ, որի ընթացքում դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն, Մասնագիտական կողմնորոշման ակումբի ղեկավար Սերգեյ Ավանեսյանն ու «ՆԶՊ» առարկայի ուսուցիչ Արտուր Հովսեփյանը ներկայացրին Հայաստանում ռազմամարզական կրթություն ստանալու հնարավորությունները:

    

Մասնավորապես, ներկայացվեց 9-րդ դասարանն ավարտելուց հետո կրթությունը ռազմամարզական վարժարաններում շարունակելու, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունները: Տեսանյութի միջոցով աշակերտները ծանոթացան համալսարանի ընդունելության կարգին, մասնագիտություններին, բնութագրերին և պայմաններին, սոցիալական երաշխիքներին ու արտոնություններին:

Վերջում Արտուր Հովսեփյանն ու Սերգեյ Ավանեսյանը պատասխանեցին աշակերտների հարցերին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՄԿԱ գծով փոխտնօրեն Արմիդա Գևորգյանը, ԴԱԿ Արաքսյա Առստամյանը, ուսուցիչներ:

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.03.2023)
Դիտումներ: 395 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar