«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում իններորդ հանդիպումը տեղի ունեցավ 5-րդ «Դ» դասարանում։ Դասը վարեց տնտեսագետ Լիանա Պետրոսյանը։ Դասի թեման էր՝ «Բանկի կառուցվածքն ու գործունեությունը»։ Դասի ընթացքում աշակերտները ծանոթացան բանկային համակարգի հիմունքներին, բանկերի դերին տնտեսությունում և ֆինանսական գործիքների կիրառությանը։ Աշակերտները հատկապես հետաքրքրված էին վարկերի, բանկային քարտերի և առցանց բանկինգի թեմաներով։ Նրանց համար հետաքրքիր էր հասկանալ, թե ինչպես են մարդիկ վարկեր ստանում և ինչու է կարևոր պատասխանատու վարկային վարքագիծ ունենալը։ Որոշ երեխաներ արդեն ծանոթ էին բանկոմատների և անկանխիկ վճարումների համակարգին, իսկ մյուսները ոգևորությամբ նոր տեղեկություններ էին իմանում։ Արդյունքում, դասը ոչ միայն տեղեկացնող, այլև մոտիվացնող էր․ աշակերտները ստացան նոր գիտելիքներ, որոնք նրանց կօգնեն ապագայում ֆինանսական գրագետ որոշումներ կայացնել։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 5-րդ «Դ» դասարանի ծնող Լիանա Պետրոսյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։
| |
| |
Դիտումներ: 166 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |