Հոգեսոցիալական աջակցությունը դպրոցում սովորողներին, ուսուցիչներին, մասնագետներին խթանում է դրական և ապահով ուսումնական միջավայրի ստեղծում և ապահովում։ Հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ընթացիկ աշխատանքները Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հոգեբան Հեղինե Արզումանյանի և դասվար/դասղեկների հետ համատեղ իրականացվել է դպրոցի 9 դասարաններում։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ծրագիրն իրականացնելու ամբողջ ընթացքում մանրամասն ուսումնասիրվել են ոչ միայն ծրագրային նյութը, որը պետք է մատուցվեր երեխաներին, այլև՝ հաշվի են առնվել դասարանում սովորող աշակերտների կարիքները և այն հանգամանքը, որ արտակարգ իրավիճակներում իրենց դրսևորելու և հոգեբանական կայունություն ապահովելու համար կարող ենք լրացուցիչ այլ ռեսուրսներ ևս օգտագործել։ Յուրաքանչյուր հանդիպում սկսելուց առաջ նյութի ուսումնասիրությունից զատ համատեղ քննարկում է տեղի ունեցել հոգեբանի և դասվար/դասղեկի միջև, երբեմն՝ համատեղ դասավանդում իրականացվել, որին էլ հաջորդել է զրույցը։ Համագործակցության նման ձևն օրինակ է նաև սովորողների համար, նպաստել է մասնագետների միջև համագործակցության ամրապնդմանը, հնարավորություն ստեղծվել նաև դասի ընթացքում ուսուցչի կողմից որոշ վարժություններ օգտագործելու հնարավորության գնահատմանը։ Յուրաքանչյուր երեխա տարբեր կերպ է արձագանքում ստեղծված արտակարգ, ճգնաժամային իրավիճակներին, ուստի կարևոր է դպրոցում կայուն և ապահով միջավայրի ստեղծումը, ինչն էլ նպաստում է սովորողների կարիքներին ճիշտ արձագանքմանը, նաև՝ սովորողների կողմից սեփական հոգեկան առողջությանն ու բարեկեցությանը ձգտնելուն։ Այն շղթայաբար անդրադարձ է ունենում նաև ուսման ընթացքում առաջադիմությանը, արդյունավետ ուսուցմանը, ինքնագնահատականի բարձրացմանը։ Հոգեսոցիալական տոկունության բարձրացման և նման այլ ծրագրեր կարևոր ռեսուրս են, որոնք կարող են ունակություններ ձևավորել ոչ միայն տրավմատիկ փորձառություն ունեցող սովորողների, այլև՝ դպրոցում սովորող ցանկացած երեխայի մոտ, նրան դարձնել տոկուն, ճկուն, սթրեսակայուն, նպաստել փոխհարաբերությունների կարգավորմանը, նորերի ստեղծմանը։
| |
| |
Դիտումներ: 207 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |