«Հեղեղումներ և հեղեղումների ժամանակ արտակարգ իրավիճակների առաջնային գործողությունները» թեմայով պարապմունք-դասընթաց՝ դպրոցում

Մարտի 11-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի ղեկավար Անդրանիկ Սահակյանը, հրշեջ-փրկարար, ենթասպա Հայկ Պապյանը, հրշեջ-փրկարարներ Սերյոժա Ավագյանն ու Տիգրան Մկրտչյանը:

ՆԳՆ ներկայացուցիչների կողմից իրականացվեց պարապմունք-դասընթաց՝ «Հեղեղումներ և հեղեղումների ժամանակ արտակարգ իրավիճակների առաջնային գործողությունները» թեմայով, որին մասնակցեցին դպրոցի 8-րդ «Ա», 8-րդ «Գ» և 9-րդ «Բ» դասարանների աշակերտները։

Համակարգված և պրակտիկ մոտեցմամբ անցկացված դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան հեղեղումների պատճառներին, դրանց հետևանքներին և, հատկապես, արտակարգ իրավիճակների ժամանակ՝ նախնական օգնության ցուցաբերման, անվտանգության կանոնների պահպանմանն ու վթարային իրավիճակներում ճիշտ գործողություններին։

Դասընթացի նպատակն էր բարձրացնել աշակերտների գիտակցությունը, աջակցել նրանց պատրաստվածության մակարդակի բարձրացմանը բնական աղետների, մասնավորապես, հեղեղումների ժամանակ։

Դասընթացն ավարտվեց աշակերտների կողմից ակտիվ մասնակցությամբ հարց ու պատասխան ձևաչափով, որի արդյունքում նրանք ստացան բոլոր հարցերին պատշաճ պատասխաններ և կատարելագործեցին իրենց գործողությունների պլանավորումը հնարավոր արտակարգ իրավիճակներում։

    

    

    

  

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (11.03.2025)
Դիտումներ: 206 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar