Դպրոցի սաները 7-9-րդ դասարանների «Սպարտակիադայի» հնգամարտ մարզաձևից մարզային փուլում զբաղեցրել են 2-րդ տեղը

Մարտի 31-ին Կապան քաղաքում տեղի է ունեցել 7-9-րդ դասարանների «Սպարտակիադայի» հնգամարտ մարզաձևից մարզային փուլը, որին մասնակցել են Գորիս համայնքի դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտները՝ յուրաքանչյուր դպրոցից 5 տղա և 5 աղջիկ։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի սաները մարզային փուլում վաստակելով 1193 միավոր զբաղեցրել են 2-րդ տեղը։

Մրցումներին ընդգրկված էին հետևյալ վարժությունները՝

  • կրոսավազք 1000մ տղաներ, 500մ աղջիկներ       
  • վազք՝ 100մ տղաներ, 60մ աղջիկներ                           
  • հեռացատկ տեղից
  • թենիսի գնդակի նետում հեռավորության վրա
  • լցոնած գնդակի նետում հեռավորություն՝ երկու ոտքերի արանքից 5կգ տղաներ, 3 կգ աղջիկներ։                       

Դպրոցի թիմի մարզիչներն են «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցիչներ Աննա Աբգարյանն ու Ռոբերտ Արզումանյանը։

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.04.2025)
Դիտումներ: 229 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar