«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնյոթերորդ հանդիպումը տեղի ունեցավ 8-րդ «Գ» դասարանում։ Դասը վարեց Գորիսի պետական քոլեջի «Անգլերեն» առարկայի դասախոս Շուշանիկ Հովհաննիսյանը: Դասի թեման էր՝ «Ով եմ ես»։ Դասի ընթացքում սովորողներն ուսումնասիրեցին իրենց անձնական և սոցիալական դերը, ինքնարտահայտման ձևերը և իրենց տեղը շրջապատող աշխարհում։ Սովորողները բացահայտեցին իրենց անձնական հատկանիշները, ուժեղ և թույլ կողմերը։ Դասը հնարավորություն տվեց սովորողներին քննարկել ինքնության ձևավորման գործընթացը, իրենց հետաքրքրություններն ու նպատակները։ Առանցքում ինքնաճանաչման գործիքներն էին՝ խմբային վարժություններ, մտորումների առաջադրանքներ և պատմություններ իրական փորձից։ Նպատակն էր սովորողներին օգնել ինքնաճանաչման գործընթացում։ Այն ուղղված էր անձնական ինքնության, արժեքների, նպատակների, հետաքրքրությունների և առանձնահատկությունների ճանաչմանը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 8-րդ «Գ» դասարանի ծնող Շուշանիկ Հովհաննիսյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։
| |
| |
Դիտումներ: 153 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |