«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում տասնիններորդ հանդիպումը տեղի ունեցավ 7-րդ «Ա» դասարանում։ Դասը վարեց Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի «Պատմություն» մասնագիտության շրջանավարտ Մանե Հովհաննիսյանը։ Դասի թեման էր՝ «Հայ մշակույթի ոսկեդար»։ Դասը կրում էր խորհրդանշական վերնագիր՝ «Հայ մշակույթի ոսկեդար», և անցավ հետաքրքիր ու մտահղացումների լի միջավայրում։ Աշակերտները տեղեկացան Մեսրոպ Մաշտոցի և հայ գրերի գյուտի մասին, զրուցեցին մեր դպրության և պատմագրության, ինչպես նաև վաղ միջնադարյան հոգևոր ժառանգության վերաբերյալ։ Հանդիպումը դարձավ ոչ միայն ուսուցողական, այլև խաղային։ Կազմակերպվեց հետաքրքիր վիկտորինա, որտեղ աշակերտները պատասխանեցին բազմազան հարցերի, վաստակելով միավորներ։ Մրցույթն ակտիվ ու ոգեշնչող մթնոլորտ ստեղծեց, որում բոլորը կարողացան իրենց դրսևորել։ Երեխաները նաև արտասանեցին իրենց սիրելի գրողների ստեղծագործություններից, խոսեցին հայրենասիրության, կրթության ու իրենց ծննդավայրի հանդեպ ունեցած սրտացունց վերաբերմունքի մասին։ Շատերը ներկայացրին, թե ինչպես են պատկերացնում ուժեղ ու կայուն հայրենիքի ապագան։ Դասի գլխավոր նպատակը մեկն էր՝ սերմանել սեր ու պատասխանատվություն հայրենիքի հանդեպ, սովորեցնել լինել պայքարող, ուժեղ ու հաստատուն։ Մանե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ անցկացված այս դասը անկասկած թողեց դրական ու ոգեշնչող հետք երեխաների մտածողության մեջ: Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 7-րդ «Ա» դասարանի ծնող Մանե Հովհաննիսյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։
| |
| |
Դիտումներ: 105 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |