Ապրիլի 7-ից Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի տնօրենության կողմից գրավորները: Երկրորդ կիսամյակի ընթացքում 3-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները ստուգվում են «Մայրենի» («Հայոց լեզու») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկաներից, ինչպես նաև նոր՝ փնջային սկզբունքով բնագիտական, «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաներից։ 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում առաջին անգամ դպրոցում տնօրենության կողմից գրավոր աշխատանքները տրվում են էլեկտրոնային տարբերակով։ Այս սկզբունքով առարկայական գիտելիքի ստուգումն իրականացվում է ոչ միայն «Մայրենի» («Հայոց լեզու») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկաներից, այլ նաև հետևյալ առարկայափնջերով.
Աշակերտներն աշխատում են իրենց խելախոսներով (սմարթֆոններով), ինչը զգալիորեն կրճատում է ժամանակը, որն անհրաժեշտ էր առաջադրանքները լուծելու և դրանք թղթային ձևաթղթերում գրանցելու համար։ Այս նոր մոտեցումը նվազեցնում է տեխնիկական սխալների և անճշտությունների հավանականությունը։ Միևնույն ժամանակ, այն խթանում է աշակերտների՝ տեղեկատվական տեխնոլոգիաները կրթական նպատակով օգտագործելու հմտությունների զարգացումը։ Գրավոր աշխատանքն ավարտելուց հետո աշակերտներն անմիջապես տեսնում են իրենց գնահատականները, ինչպես նաև ճիշտ ու սխալ պատասխանները։ Անհրաժեշտության դեպքում դպրոցն աշակերտներին ապահովում է համապատասխան սարքավորումներով և ինտերնետ հասանելիությամբ։ Էլեկտրոնային եղանակով գրավոր աշխատանքների անցկացումը նպատակ ունի արդիականացնել գնահատման գործընթացը, խթանել աշակերտների թվային հմտությունների զարգացումը և բարձրացնել կրթական գործընթացի արդյունավետությունը։ Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է դեպի ժամանակակից և թվայնացված կրթական միջավայր՝ նպաստելով աշակերտների թվային գրագիտության զարգացմանն ու կրթական արդյունքների բարելավմանը։
| |
| |
Դիտումներ: 190 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |