Սյունիքի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցիչների մասնագիտական զարգացման հանդիպում՝ Ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ

Ապրիլի 23-ին Ռուսական կենտրոնը Կապանում կազմակերպել էր մասնագիտական հանդիպում Սյունիքի մարզի «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցիչների հետ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Շահանե Գյուրջյանը, Մարգարիտա Պետրոսյանը և Մարիամ Հայրապետյանը։

Հանդիպումը կազմակերպվել էր մի քանի փուլով։ Ուսուցիչները ներգրավված էին հոգեբանական հարցումներում՝ կեյսերի ձևաչափով, որտեղ նրանք հնարավորություն ունեցան ներկայացնելու սեփական փորձը, ինչպես նաև քննարկելու կրթական մարտահրավերները և հաջողված լուծումները։

Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շարքային խմբի ղեկավար Սերգեյ Չիշիխինը։ Նա պատասխանեց ուսուցիչների հարցերին, քննարկեց երկկողմ համագործակցության հեռանկարները և կարևորեց համագործակցային կապերի խորացումը։

Հանդիպման հիմնական նպատակն էր ստեղծել գործընկերային հարթակ ռուսաց լեզվի ուսուցիչների միջև՝ նպաստելով ինչպես նրանց մասնագիտական զարգացմանը, այնպես էլ կրթական միջավայրում սովորողների մտավոր, զգայական, ինքնուրույն և սոցիալական հմտությունների ձևավորմանը։

Նշենք, որ Շահանե Գյուրջյանը Գորիսի ռուսական կենտրոնի ներկայացուցիչն է:

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (25.04.2025)
Դիտումներ: 187 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar