«Գիտելիքի ստուգատես»՝ համագործակցության և հաղորդակցության տոն դպրոցում

Ապրիլի 29-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց «Գիտելիքի ստուգատես» մրցույթ-վիկտորինան, որի մասնակիցներն էին 4-րդ «Ա» դասարանի աշակերտներն ու նրանց ծնողները։ Դասվար Գայանե Ավագյանի կողմից կազմակերպված միջոցառումը ոչ միայն հետաքրքիր ճանաչողական փորձություն էր, այլև համագործակցության գեղեցիկ դրսևորում՝ ծնող-երեխա-դպրոց եռյակի միջև։

Մրցույթին ծնողները ներկայացված էին «Ակունք» և «Արմատ» թիմերով, իսկ աշակերտները՝ «Ծիլ» և «Բողբոջ» թիմերով։ Վիկտորինան անցկացվեց դինամիկ և գրավիչ ձևաչափով՝ ներառելով բազմաբնույթ, տեղեկատվական և մտածողությունը խթանող հարցեր:

Միջոցառումը հերթական անգամ ապացուցեց, որ ծնողների ակտիվ ներգրավվածությունը կրթական գործընթացում վճռորոշ նշանակություն ունի երեխայի առաջադիմության, մոտիվացիայի և ինքնավստահության զարգացման գործում։

Մրցույթի ընթացքում աչքի ընկած «Ծիլ» և «Բողբոջ» աշակերտական թիմերը գրանցեցին լավագույն արդյունքները և պարգևատրվեցին պատվոգրերով ու հիշարժան նվերներով։ Միջոցառման վերջում աշակերտներն իրենց սրտանց երախտագիտությունը հայտնեցին ծնողներին՝ նվիրելով նրանց գեղեցիկ ծաղիկներ։

Մրցույթ-վիկտորինան ջերմ ու ուրախ մթնոլորտ էր ստեղծել՝ հաճելի հիշողություններ պարգևելով թե՛ մասնակիցներին, թե՛ ժյուրիի անդամներին և հանդիսատեսին։

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.04.2025)
Դիտումներ: 286 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar