Մայիսի 8-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ տեղեկատվական և խորհրդատվական հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ։ Հանդիպումը վարում էին ՊԵԿ Հարկային վարկանիշի և սպասարկման վարչության (ՀՎՍՎ) սպասարկման թիվ 18 բաժնի պետ Արմինե Միրզոյանը և ավագ հարկային տեսուչ Սյուզաննա Դալլաքյանը։ Մասնագետները մանրամասն ներկայացրին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը՝ ընդգծելով այն հիմնական եկամտային տեսակները, որոնք ենթակա են հայտարարագրման։ Քննարկվեցին նաև սոցիալական ծախսերի փոխհատուցման հնարավորությունները, այդ թվում՝ դրանց կիրառման մեխանիզմները և անհրաժեշտ ընթացակարգերը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց այն հարցին, թե ինչպես կարող են քաղաքացիները, ներկայացնելով ճշգրիտ և ամբողջական հայտարարագիր, օգտվել նախատեսված հարկային արտոնություններից։ Հանդիպումը կազմակերպվել էր ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն տվեց ուսուցիչներին, դպրոցի աշխատակիցներին և ներկա անձանց ուղղել իրենց հուզող հարցերը և ստանալ մասնագիտական հստակ պարզաբանումներ։
| |
| |
Դիտումներ: 134 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |