Մասնագիտական կողմնորոշման շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները դիտեցին «Հետապնդելով երջանկությանը» (անգլ.՝ The Pursuit of Happyness)՝ ռեժիսոր Գաբրիելե Մուչչինիի կենսագրական ֆիլմը, որը պատմում է Քրիս Գարդների իրական կյանքի պատմությունը։ Ֆիլմը հուզիչ օրինակ է այն մասին, թե ինչպես կարելի է հաստատակամությամբ, աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ հաղթահարել նույնիսկ ամենածանր պայմանները։ Քրիս Գարդները, լինելով սոցիալապես անապահով և բարդությունների մեջ հայտնված առևտրական միջնորդ, կարողանում է հաղթահարել կյանքի փորձությունները և հասնել մասնագիտական մեծ բարձունքների։ Ֆիլմի դիտումից հետո աշակերտներն ակտիվ քննարկում ունեցան՝ արտահայտելով իրենց տպավորությունները, մտածողություններն ու ապագայի մասնագիտական ընտրության վերաբերյալ հարցերը։ Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ոգեշնչել և աջակցել աշակերտներին՝ մտածելու սեփական երազանքների, նպատակների և ինքնազարգացման ճանապարհի մասին։ Այսպիսի հանդիպումներն ու դիտումները կարևոր դեր են խաղում դպրոցականների արժեհամակարգի ձևավորման և ապագայի ընտրության գիտակցման գործում։
| |
| |
Դիտումներ: 119 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |