Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Արփինե Մարտիրոսյանը մեծ ներդրում է ունեցել ժամանակակից կրթական տեխնոլոգիաների զարգացման գործում։ Նա «Koreez» կրթական խաղի համար կազմել է ավելի քան 300 ուսուցողական հարց, ցուցաբերելով նվիրվածություն, ստեղծագործ մոտեցում և մասնագիտական մեծ պատրաստվածություն։ «Նրա մշակած հարցերը ոչ միայն նպաստում են աշակերտների տրամաբանական մտածողության զարգացմանը, այլև վերածում են սովորական դասը հետաքրքիր և ներգրավող ուսումնական փորձի»: «Koreez» կրթական շարժումն այսպես է շնորհակալություն հայտնել Արփինե Մարտիրոսյանին՝ նրա բացառիկ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նման ուսուցիչների նվիրվածությունը հարստացնում է կրթական միջավայրը և ոգեշնչում է հազարավոր աշակերտների: Արփինե Մարտիրոսյանը «Koreez» կրթական շարժման կողմից արժանացել է «Բրոնզե գրիչ» պատվավոր կոչմանը՝ «Koreez» խաղի բովանդակության ստեղծման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
| |
| |
Դիտումներ: 138 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |