Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ալլա Առստամյանը մասնակցեց սեմինար-քննարկմանը

Մայիսի 30-ին Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ «Հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության տարրերը դպրոցում. կրթական բարեփոխումների ազդեցությունը և կիրառական մոտեցումներ» թեմայով, որին մասնակցել է նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանը։

Սեմինարի ընթացքում բանախոսները ներկայացրին կրթական նոր չափորոշիչներով հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության հետ կապված փոփոխությունները, կատարեցին գործող դասագրքերում ընդգրկված թեմաների խորքային վերլուծություն, գործնական առաջադրանքներ և ծավալեցին ակտիվ քննարկում:

Սեմինար-քննարկմանը մասնակցեցին մաթեմատիկայի  ուսուցիչներ, ուսանողներ և աշակերտներ: 

Սեմինար-քննարկումը վարեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և նրա դասավանդման ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վարազդատ Վարդազարյանը և ԳՊՀ մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչի ժ/պ., ֆ.մ.գ.թ., դոցենտ Անուշ Դավթյանը:

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (31.05.2025)
Դիտումներ: 112 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar