Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Մերի Դանիելյանը Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկուցումով, որում ներկայացրել է «Բանավեճային դասերի կազմակերպումը պատմության դասերին և դրանց կիրառման առանձնահատկությունները» թեմայով հետազոտական աշխատանքը: Արդի աշխարհի սրընթաց զարգացումը հանգեցրել է փոփոխության հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև կրթության ոլորտում: Ներկայումս ամենաբարդ և հրատապ խնդիրներից մեկն էլ հիմնարար գիտելիքներով զինված, ազատ, ինքնուրույն հասարակության մեջ լիովին ներառված և ստեղծագործ անհատների պատրաստումն ու դաստիարակումն է: Այս հարցում շարունակում է իր անգնահատելի դերը ունենալ դպրոցը: Ստեղծված պայմաններում կարևորում են հանրակրթական նկատելի բարեփոխումները, որոնք աստիճանաբար ավելի ու ավելի անհրաժեշտ և անխուսափելի են դառնում: Անհրաժեշտ է կարևորել մանկավարժական ժամանակակից մոտեցումները, դիդակտիկական ակզբունքների դասավանդման մեթոդիկան: Մեթոդաբանությունը գիտական հիմնախնդիրների լուծման ընթացքում ընդհանուր սկզբունքները¸ օրենքները, հասկացությունները կրում են ընդհանուր փիլիսոփայական բնույթ և հանդես են գալիս որպես գիտական ճանաչողության ընդհանուր մեթոդաբանություն: Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ: | |
| |
Դիտումներ: 46 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |