Դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվները հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվներն այցելել են Գորիսի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։

Այցի ընթացքում դպրոցի ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին և լռության րոպեով հիշել նրանց։ Ներկաները շեշտել են, որ զոհված ազատամարտիկների սխրանքը հավերժ կմնա գորիսեցիների և հայ ժողովրդի հիշողության մեջ՝ դառնալով նոր սերունդների համար հայրենասիրության ու տոկունության օրինակ։

Նման այցելությունները կարևոր են ոչ միայն զոհվածների հիշատակը հավերժացնելու, այլև աշակերտների մեջ ազգային ինքնագիտակցություն, հայրենասիրություն և խաղաղության կարևորության գիտակցում ձևավորելու համար։

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.09.2025)
Դիտումներ: 189 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar