|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել և հաջողությամբ ավարտվել են աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները։ Մեկ շաբաթ շարունակ դպրոցում տիրում էր նախընտրական աշխույժ մթնոլորտ․ թեկնածուները ներկայացնում էին իրենց ծրագրերն ու գաղափարները՝ ուղղված աշակերտական կյանքի հարստացմանը, միջավայրի բարելավմանը և դպրոցական նախաձեռնությունների խթանմանը։ Քարոզարշավի ընթացքում աշակերտները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու թեկնածուների տեսլականներին, այլև ակտիվորեն արտահայտելու իրենց կարծիքներն ու առաջարկները։ Աշակերտական խորհրդի նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին՝
Ընտրությունները կայացան բարձր հետաքրքրությամբ և աշակերտների ակտիվ մասնակցությամբ։ Ձայների ճնշող մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նոր նախագահ ընտրվեց 8-րդ «Գ» դասարանի աշակերտ Միլենա Մելքումյանը։ Ձայների պատկերը հետևյալն է․
Դպրոցի տնօրինությունը շնորհավորում է Միլենա Մելքումյանին վստահության մեծ քվե ստանալու և խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն, հաջողություններ և նոր ձեռքբերումներ դպրոցական կյանքում։
| |
|
| |
| Դիտումներ: 280 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |













