«Նախագծային ուսուցման մեթոդի արդյունավետությունը պատմության դասաժամերին». Ռուզաննա Խաչատրյանի հետազոտական աշխատանքը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Խաչատրյանը Հումանիտար առարկաների մեթոդմիավորման նիստի ընթացքում հանդես է եկել զեկուցուվ, որում ներկայացրել է «Նախագծային ուսուցման մեթոդի արդյունավետությունը պատմության դասաժամերին» թեմայով հետազոտական աշխատանքը:

Կրթության համակարգում տեղի ունեցող փոփոխությունների պայմաններում մեծանում են աշակերտի ակտիվ մասնակցությունը և ինքնուրույնությունըսովորելու գործընթացում: Այս մոտեցումը նոր պահանջներ է դնում ուսուցչի առջև՝ դասընթացի անցկացման, նպատակների և կրթության արդյունքների ձևավորման համար: Դասավանդող նյութի հեշտ յուրացումը աշակերտի կողմից կախված  է ոչ միայն ընդունակություններից, այլև դասավանդմանմեթոդներից: Կրթության վերջնարդյունքի յուրաքանչյուր տեսակ առավել արդյունավետ է ձեռք բերվում դասավանդման որոշակի ձևերի ու մեթոդների կիարառմամբ:

Արդյունավետ ուսուցում կազմակերպելու և կրթության նպատակներն իրականացնելու համար նպատակահարմար մեթոդ է հանդիսանում նախագծահեն ուսուցումը: Այս մեթոդը ապահովում է ուսումնական գործընթացի արդյունավետությունը, ինչպես նաև հանդիսանում է աշակերտակենտրոն ուսուցման տարր:

Նախագծային ուսուցումը հնարավորություն է տալիս ստեղծել պայմաններ, որոնց շնորհիվ աշակերտները ինքնուրույն ձեռք են բերում գիտելիքներ տարբեր աղբյուրներից, սովորում օգտվել ձեռք բերված տեղեկատվությունից, զարգացնում խնդիրների բացահայտման, տվյալների հավաքագրման, դիտարկման, վերլուծության, համադրման միջոցներով, որի արդյունքում էլ ունենում են համակարգված մտածողություն:

Նախագծային մեթոդը չի սահմանափակվում դասարանային պարապունքներով, այս մեթոդը թույլ է տալիս աշակերտներին դուրս գալ դասարանի սահմաններից և կազմել սեփական գործողությունների նախագիծ՝ քննարկվող թեմայի շուրջ: Նախագծային ուսուցման ընթացքում օգտագործվում են տեղեկատվության տարբեր տեսակի աղբյուրներ, այդ թվում՝ գիտական գրականություն, տարբեր տեսակի փաստաթղթեր, վիճակագրական հրապարակումներ և այլն:

Նախագծային ուսուցման մեթոդը պատմության դասաժամերին հնարավորություն է տալիս գիտելիքը դարձնել կիրառելի: Աշակերտը լսողից դառնում է ակտիվ, հետազոտող, գործունեություն ծավալող մասնակից: Աշակերտն ազատ է գործունեության ձևի ու տեսակի մեջ, որն էլ զարգացնում է նրանց մոտ ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմային աշխատանք կազմակերպելու հմտություն: Այն թույլ է տալիս կատարել խնդրի առաջադրում, տեղեկատվության որոնում, գիտելիքների օգտագործում, ըստ նշանակության, վերլուծություն, ինքնաներկայացում, ինքնակրթություն, հետազոտական և ստեղծագործական գործունեություն: Հենց դրանով էլ պայմանավորված է թեմայի արդիականությունը: 

Աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.10.2025)
Դիտումներ: 107 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar