|
Օրերս Սյունիքի մարզի ռուսաց լեզվի ուսուցիչների համար վերապատրաստման դասընթաց է անցկացվել Կապանի ռուսական կենտրոնում։ Դասընթացին մասնակցել են նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցիչներ՝ Մարգարիտա Պետրոսյանը, Շահանե Գյուրջյանն ու Մարիամ Հայրապետյանը։ Դասընթացը վարել է Յարոսլավի պետական մանկավարժական համալսարանի դոցենտ Իննա Վորոնցովան։ Նրա ներկայացրած թեմաները վերաբերում էին ժամանակակից ուսուցման մեթոդներին և դրանց արդյունավետ կիրառմանը ռուսաց լեզվի դասավանդման գործընթացում։ Մասնավորապես քննարկվել են կոմունիկատիվ և առաջադրանքային մոտեցումների կիրառման առանձնահատկությունները, տեքստային աշխատանքի մեթոդները, ինչպես նաև բանավոր խոսքի զարգացումը։ Տեսական և գործնական հատվածների ընթացքում անդրադարձ է կատարվել «Բառապաշարի զարգացումը ռուսերենի դասավանդման ընթացքում» և «Բանավեճերի, քննարկումների և նախագծային աշխատանքների կիրառումը դասապրոցեսում» թեմաներին։ Դասընթացի ավարտին տեղի է ունեցել մասնակիցների վկայականների հանձնման արարողություն։ Ամփոփելով ծրագիրը՝ կարելի է նշել, որ դասընթացը դարձավ մասնագիտական զարգացման, նորարար մեթոդների յուրացման և փորձի փոխանակման արդյունավետ հարթակ։ Ուսուցիչները ոչ միայն հարստացրին իրենց գիտելիքները, այլև զարգացրին թվային գրագիտության հմտությունները, ձեռք բերեցին նոր մոտիվացիա և համագործակցության փորձ, որը կնպաստի ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 117 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




