Մեդիագրագիտության, քննադատական մտածողության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ քննակում դպրոցի մանկավարժների մասնակցությամբ

Նոյեմբերի 7-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում դպրոցի տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանի, դասվարների և դասղեկների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակն էր զարգացնել մանկավարժների մեդիագրագիտությունը, քննադատական մտածողությունը և բարձրացնել անհատական տվյալների պաշտպանության գիտակցությունը։

Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց՝

  • սոցիալական ցանցերում անվտանգ հաղորդակցության կանոններին,
  • կիբեռբուլինգի և կիբեռհանցագործությունների տեսակներին,
  • անձնական լուսանկարների, տեսանյութերի և ինֆորմացիայի պահպանման կարևորությանը,
  • ինչպես նաև՝ համացանցում սեփական և այլոց իրավունքների պահպանման մշակույթին։

Սերգեյ Ավանեսյանը ներկայացրեց իրական օրինակներ և կոնկրետ դեպքեր, որոնք օգնում են հասկանալ թվային միջավայրի հնարավոր վտանգները և դրանցից խուսափելու արդյունավետ ուղիները։

Հանդիպումն ընթացավ ակտիվ քննարկումների մթնոլորտում․ մանկավարժները բարձրացրին իրենց հարցերը, առաջարկեցին գաղափարներ և կիսվեցին անձնական փորձառությունով։

Արդյունքում ձևավորվեց ընդհանուր պատկերացում՝ ինչպես լինել պատասխանատու, տեղեկացված և ապահով ինտերնետ-օգտատեր։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց անձնական տվյալների պաշտպանության ոլորտում արհեստական բանականության կիրառությանն ու դրա հետ կապված մարտահրավերներին։ Նշվեց, որ ԱԲ լուծումները լայնորեն կիրառվում են տվյալների մշակման և որոշումների ընդունման գործընթացներում, ինչը պահանջում է ապահովել տվյալների գաղտնիությունն ու անվտանգությունը։

Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ԱԲ կիրառությանը կրթության ոլորտում՝ շեշտելով դրա դերը ուսուցման անհատականացման և արդյունավետության բարձրացման գործում։ Միաժամանակ ընդգծվեց պատասխանատու և կանոնակարգված կիրառման անհրաժեշտությունը։

Քննարկվեց նաև արհեստական բանականությամբ կեղծ նկարների, ձայնային և տեսանյութերի («deepfake») ստեղծման խնդիրը՝ որպես տեղեկատվական անվտանգության և հանրային վստահության համար լուրջ ռիսկ։ Կարևորվեց մեդիագրագիտության զարգացումն ու կանխարգելիչ մեխանիզմների ներդրումը։

Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ ընդգծեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մոտեցումը՝ լինել անվտանգ, ստեղծարար և զարգացող կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր աշխատակից գիտակցում է իր պատասխանատվությունը թվային աշխարհում։

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (07.11.2025)
Դիտումներ: 302 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar