Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը Բորդո քաղաքում մասնակցել է վերապատրաստման դասընթացի

Ֆրանսիան ներդրումներ է կատարում՝  զարգացնելու ֆրանսերենը Հայաստանում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ համատեղ մեկնարկել է «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագիծը:

Ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների կրթական քաղաքականությանը՝ ի նպաստ ֆրանսերենի ուսուցման և բազմալեզվության, ինչպես նաև ստեղծել ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի ուսուցիչների վերապատրաստողների ազգային ցանց։ 

Ծրագրի շրջանակում ընտրված 36 ֆրանսերեն դասավանդող ուսուցիչները Ֆրանսիայի կրթության ազգային նախարարության ենթակայության տակ գործող՝ կրթության ոլորտում փորձագիտության, վերապատրաստման, գնահատման և կառավարման միջազգային ծրագրեր իրականացնող «France Education International» (FEI) կազմակերպության կողմից համակարգվող և 225 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների։ Արդեն իսկ հեռավար ձևաչափով մեկնարկած դասընթացի արդյունքում ընտրված 30 մասնագետները (16՝ մարզերից, 14՝ Երևանից) հուլիսի 14-27-ը «BELC» ծրագրով վերապատրաստում են անցել Բորդո քաղաքում։

Սյունիքի մարզի Գորիս համայնքից ծրագրին մասնակցում են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Գայանե Գրիգորյանը, Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ, ֆրանսերենի դասախոս Լիանա Օհանյանը, թիվ 2 հիմնական դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Մերի Մալինցյանը և թիվ 4 ավագ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Լիլիա Մաթևոսյանը:    

Ծրագրի մյուս փուլերին հաջողությամբ մասնակցելուց հետ նրաք կկարողանան վերապատրաստել այլ դասավանդողներ:

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (04.08.2024)
Դիտումներ: 239 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar