|
Նոյեմբերի 3-7-ը Մոսկվայում կայացել է «Եվրասիական մանկավարժական խորհուրդ» ուսուցիչների արձակուրդային դպրոցը՝ եզակի հարթակ, որը միավորում է տարբեր երկրների մանկավարժներին՝ կրթական փորձի փոխանակման, արդի միտումների քննարկման և նորարարական ուսուցման մեթոդների ներդրման նպատակով։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 200 մանկավարժներ՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղրղզստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Նրանց թվում էր նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի Օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ, «Ռուսաց լեզու» առարկայի ուսուցչուհի Մարգարիտա Պետրոսյանը։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՌԴ Պետական դումայի պատգամավոր, «Եվրասիա» ԻՈԱԿ խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան, Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի «Ռուսերենը որպես օտար լեզու» ֆակուլտետի դեկան Սվետլանա Պերսյանովան, ինչպես նաև ՌԴ կրթության նախարարության կադրային քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Անտոնովը։ Նախաձեռնությունն իրագործվել է Եվրասիական միասնական կրթական տարածքի ձևավորման ծրագրի շրջանակում։ Մասնակիցների համար պատրաստվել է հագեցած կրթական, քննարկողական և մշակութային ծրագիր՝ ներառելով հանդիպումներ առաջատար մասնագետների հետ, վարպետաց դասեր, դասախոսություններ և սեմինարներ, որոնք նվիրված են ժամանակակից դասավանդման մեթոդներին, մանկավարժական վարպետության զարգացմանը, դաստիարակչական պրակտիկաներին և ավանդական արժեքների պահպանմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 82 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





