|
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում շարունակվում է «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով ուսուցողական դասընթացների շարքը։ Նոյեմբերի 12-14-ը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է նույն թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց, որը միավորել է դպրոցի մանկավարժական թիմին՝ մեկ ընդհանուր նպատակով՝ ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն կզգա պաշտպանված, գնահատված և սիրված։ Դասընթացի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ բռնության և բուլինգի դրսևորումները ճանաչելու, կանխարգելելու և արդյունավետորեն հաղթահարելու ուղղությամբ։ Քննարկվեցին դպրոցական միջավայրում անվտանգության ապահովման մեխանիզմներ, աշակերտների հոգեբանական աջակցության ձևեր և համագործակցության արդյունավետ գործիքներ։ Դասընթացը վարեց դպրոցի ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, որի մասնագիտական մոտեցումն ու նվիրումը ոգեշնչեցին մանկավարժներին՝ դառնալու յուրաքանչյուր երեխայի անվտանգության, հոգեբանական կայունության և բարեկեցության իրական պաշտպաններ։ Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է դեպի այն դպրոցը, որտեղ կրթությունը ոչ միայն գիտելիք է, այլև հոգատարություն, անվտանգություն և սեր։ | |
|
| |
| Դիտումներ: 7 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

