|
Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը կրկին հաճելի առիթ ունի hպարտանալու իր սովորողների հաջողություններով։ Դպրոցի 6-րդ «Բ» դասարանի աշակերտ Ալեն Հայրապետյանը մասնակցել է «Աբակ» մենթալ թվաբանության ակադեմիայի կողմից կազմակերպված «ԱԲԱԿ 2025» ամենամյա համահայկական օլիմպիադային և գրանցել բարձր արդյունք՝ դառնալով չեմպիոն։ Ալենը հաճախում է «Ա՛յ մեղու» զարգացման և ժամանցի մանկական կենտրոնի մենթալ թվաբանության խնբակ և օլիմպիադային մասնակցել է խմբակի այլ սաների հետ։ Մրցույթին մասնակցել է Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից ավելի քան 300 աբակցի։ Առցանց ձևաչափով իրենց ուժերը փորձել են նաև սաներ Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և Ռուսաստանից՝ դարձնելով օլիմպիադան իսկապես միջազգային հարթակ։ Մրցաշարն անցկացվել է տարիքային խմբերով և բարդության տարբեր աստիճաններով։ Ամենաբարձր՝ բարդագույն մակարդակում առավել հաջող հանդես եկած սուպերչեմպիոնները ստացել են նաև դրամական պարգևներ, ինչը լրացուցիչ խթան է մասնակիցների համար։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունն ու աշխատակազմը շնորհավորում են Ալեն Հայրապետյանին և ցանկանում նոր հաջողություններ ու նվաճումներ։
| |
|
| |
| Դիտումներ: 131 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



