«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը շարունակում է հզորացնել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչներին

«Հայաստանի մանուկներ» (Children of Armenia Fund, COAF) բարեգործական հիմնադրամը շարունակում է իրականացնել «Սյունիքում անգլերենի ուսուցիչների հզորացում» մենթորության ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել անգլերենի դասավանդման արդյունավետությունը և խթանել նախագծային ուսուցման մեթոդների կիրառումը մարզի դպրոցներում։

Ծրագրի շրջանակում մենթորներ Լուսինե Ստեփանյանն ու Վալյա Գալոյանը հերթական դիտարկումն են անցկացրել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, հետևելով տարբեր դասարաններում իրականացվող դասերին։

«Անգլերեն» առարկայի ուսուցչուհիներ Լիանա Գրիգորյանի և Թագուհի Գրիգորյանի կազմակերպած դասերն անցել են աշխույժ և համագործակցային մթնոլորտում․ սովորողները կիրառել են լեզվական հմտությունները, քննարկել երաժշտության համաշխարհային մշակութային ազդեցությունը և ակտիվ մասնակցություն են ցուցաբերել։

Մենթորական ծրագրի գլխավոր նպատակն է՝

  • բարձրացնել անգլերենի դասավանդման որակը Սյունիքի դպրոցներում,
  • կատարելագործել ուսուցիչների մասնագիտական կարողությունները,
  • ներդնել նորարարական և նախագծային ուսուցման մեթոդներ ուսումնական գործընթացում։

Ծրագիրը նպաստում է ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների ուսուցողական հաջողություններին, ստեղծելով աշխույժ, հետաքրքրաշարժ և ստեղծագործական ուսումնական միջավայր։

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.12.2025)
Դիտումներ: 71 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar