|
«Հայաստանի մանուկներ» (COAF) բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքում անգլերենի ուսուցիչների հզորացում» մենթորական ծրագիրը շարունակվում է՝ նպատակ ունենալով բարձրացնել անգլերենի ուսուցման որակը, զարգացնել ժամանակակից դասավանդման մեթոդների կիրառումը և խթանել նախագծահեն ուսուցումը մարզի դպրոցներում։ Ծրագրի շրջանակում մենթոր Լուսինե Ստեփանյանը հերթական դիտարկումն է անցկացրել Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ մասնակցելով տարբեր դասարաններում անցկացվող անգլերենի դասերին և գնահատելով դրանց արդյունավետությունը։ «Անգլերեն» առարկայի ուսուցչուհի Լիանա Գրիգորյանի կազմակերպած դասերն անց են կացվել համագործակցային, ակտիվ և ստեղծագործ միջավայրում․ սովորողները կիրառել են հաղորդակցական և խոսքային հմտություններ, աշխատել փոքր խմբերով, ներկայացրել փաստեր և քննարկել երաժշտության ազդեցությունը համաշխարհային մշակույթի վրա։ Աշակերտների ներգրավվածությունն ու ներկայացվող առաջադրանքների բազմազանությունը նպաստել են նրանց լեզվական մտածողության զարգացմանը։ Մենթորական ծրագիրը կարևոր ներդրում է ոչ միայն ուսուցիչների մասնագիտական զարգացման, այլև աշակերտների ուսումնական առաջընթացի ապահովման գործում։ Այն նպաստում է դասարաններում ստեղծվող նորարարական, հետաքրքիր և արդյունավետ ուսումնական միջավայրի ձևավորմանը։
| |
|
| |
| Դիտումներ: 70 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



