Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ստուգվել է սովորողների տետրերի և դասագրքերի վարման որակը

Դեկտեմբերի 10–12-ը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվել է ուսումնական նյութերի, դասագրքերի և տետրերի պահպանության, վարման վերահսկողություն։ Ստուգումն իրականացրել են ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը և դպրոցի գրադարանավար Կարինե Շեգունցը։

Վերահսկողության ընթացքում ուսումնասիրվել են սովորողների տետրերի և դասագրքերի վարման որակը, պահպանությունն ու խնամքը։ Նման ստուգայցերը նպատակ ունեն ապահովելու, որ ուսումնական նյութերը ճիշտ և կոկիկ ձևով օգտագործվեն՝ նպաստելով ուսումնառության հանդեպ սովորողների պատասխանատու վերաբերմունքին։

Պատասխանատուները նաև դասվարներին ու դասղեկներին ներկայացրել են համապատասխան ցուցումներ՝ հետագայում բացառելու տետրերի և դասագրքերի ոչ պատշաճ կիրառման դեպքերը։

Մանկավարժական շղթայի բոլոր օղակների համադրված աշխատանքը կարևոր է կրթության որակի բարձրացման համար։

    

    

    

    

    

    

    

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.12.2025)
Դիտումներ: 98 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar