|
Դեկտեմբերի 22-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Օտար լեզուների մեթոդմիավորման հերթական նիստը։ Նիստին մասնակցեցին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանն ու ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։ Նիստի ընթացքում մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանը ներկայացրեց 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների համապարփակ հաշվետվությունը։ Քննարկվեցին օրակարգային մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝ մատենավարության կազմակերպումը, նախագծային աշխատանքների իրականացումը, արտադասարանական խմբակների և երկարօրյա խմբերի գործունեությունը, դասալսումների ընթացքը, հերթական և կամավոր ատեստավորումները, ուսուցիչների տարակարգերը, ինչպես նաև առաջին կիսամյակի կատարողական ցուցանիշները։ Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց նաև դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով (ՈՒԴԱՏՊ) նախատեսված այն միջոցառումներին, որոնք իրականացվել են 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ընթացքում։ Արձանագրվեց, որ ծրագրով նախատեսված աշխատանքները կատարվել են ժամանակին և բարձր արդյունավետությամբ։ Նիստի ավարտին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց Օտար լեզուների մեթոդմիավորման բոլոր անդամներին՝ պատասխանատու, կազմակերպված և նվիրված աշխատանքի համար՝ կարևորելով նրանց դերը կրթական գործընթացի որակի շարունակական բարձրացման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 99 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



