Հրապարակվել է Սերգեյ Ավանեսյանի, ուսուցչուհի Օլյա Ղուլյանի կողմից համահեղինակած «Օպերացիոն համակարգեր, ծրագրեր» ուսումնական ձեռնարկը

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Ինֆորմատիկա/ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի Օլյա Ղուլյանը Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նիստում հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է իր կողմից համահեղինակած «Օպերացիոն համակարգեր, ծրագրեր» ուսումնական ձեռնարկը։

Ձեռնարկի համահեղինակներն են Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը և Գորիսի պետական քոլեջի Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի դասախոս Զարինե Աբգարյանը։ Այն նախատեսված է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդրված ՏՏ մասնագիտություններում ուսուցումը կազմակերպելու համար։

Ձեռնարկում անդրադարձ է կատարվում հաշվողական տեխնիկայի զարգացման պատմությանը, անհատական համակարգիչներին, ինտերֆեյսին, տարածված օպերացիոն համակարգերին, համակարգչային ծրագրերին և մի շարք այլ թեմաների։

Ուսումնական ձեռնարկը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի Բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նիստում, ինչպես նաև Գորիսի պետական քոլեջի Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի նիստում:

«Օպերացիոն համակարգեր, ծրագրեր» ուսումնական ձեռնարկը հեղինակների երրորդ ձեռնարկն է։ Ավելի վաղ հրապարակվել են «Տեղեկատվության անվտանգություն» և «Համակարգչային տեխնոլոգիա» ուսումնական ձեռնարկները:

«Օպերացիոն համակարգեր, ծրագրեր» ձեռնարկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.11.2024)
Դիտումներ: 103 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar