Հրապարակվել է դպրոցի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի, ուսուցչուհի Օլյա Ղուլյանի կողմից համահեղինակած «Համակարգչային տեխնոլոգիա» ուսումնական ձեռնարկը

Հրապարակվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի, «Ինֆորմատիկա/ԹԳՀԳ» առարկայի ուսուցչուհի, Գորիսի պետական քոլեջի Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Օլյա Ղուլյանի և Գորիսի պետական քոլեջի Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի դասախոս Զարինե Աբգարյանի կողմից համահեղինակած «Համակարգչային տեխնոլոգիա» անվանումով ուսումնական ձեռնարկը:

Ձեռնարկում անդրադարձ է կատարվում տեղեկատվության մշակման և ղեկավարման ավտոմատացված համակարգերին, հաշվիչ տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովմանը, համակարգչային տեխնիկական միջոցների աշխատանքի սկզբունքներին, կառուցվածքներին, արտադրության տեխնոլոգիաներին, շահագործման կանոններին և ընտրությանը, դրանց մշտապես զարգացման ու կատարելագործման խնդիրներին:

«Համակարգչային տեխնոլոգիա» ուսումնական ձեռնարկը հեղինակների երկրորդ ձեռնարկն է, իսկ առաջինը՝ «Տեղեկատվության անվտանգություն» ուսումնական ձեռնարկն է:

Ուսումնական ձեռնարկը քննարկվել և հավանության է արժանացել դպրոցի Բնագիտամաթեմատիկական առարկաների նիստում, ինչպես նաև Գորիսի պետական քոլեջի Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և տնտեսագիտության ամբիոնի նիստում:

Ձեռնարկին կարող եք ծանոթանալ այստեղ:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.03.2024)
Դիտումներ: 253 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar