|
Դեկտեմբերի 25-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հումանիտար առարկաների մեթոդմիավորման հերթական նիստը։ Նիստին մասնակցեցին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանն ու ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը։ Նիստի ընթացքում մեթոդմիավորման նախագահ Մերի Դանիելյանը ներկայացրեց 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը։ Քննարկման առանցքում էին հումանիտար առարկաների շրջանակում ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր՝ ուսումնական փաստաթղթերի պատշաճ վարումը, նախագծային, արտադասարանական աշխատանքների իրականացումը, երկարօրյա խմբերի գործունեությունը, դասալսումների արդյունքները, ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման գործընթացը, տարակարգը, ինչպես նաև առաջին կիսամյակի կատարողական ցուցանիշները։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձ կատարեցին նաև դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված միջոցառումներին։ Արձանագրվեց, որ պլանավորված աշխատանքներն իրականացվել են սահմանված ժամկետներում, լիարժեք և արդյունավետ։ Նիստի ավարտին դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը բարձր գնահատեց Հումանիտար առարկաների մեթոդմիավորման կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնեց մեթոդմիավորման անդամներին՝ ցուցաբերած պատասխանատվության, հետևողականության և մասնագիտական նվիրվածության համար՝ ընդգծելով նրանց կարևոր դերը դպրոցի կրթական միջավայրի շարունակական զարգացման և ուսուցման որակի բարձրացման գործում։
| |
|
| |
| Դիտումներ: 80 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |



