Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ աշխատանքային խորհրդակցություն

Հունվարի 16-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։

Խորհրդակցությանը մասնակցեցին դպրոցի տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Մերի Դանիելյանը, օտար լեզուների մեթոդմիավորման նախագահ Մարգարիտա Պետրոսյանը, տարրական կրթության մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, բնագիտամաթեմատիկական առարկաների մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը, արվեստի, ֆիզիկական կրթության և անվտանգ կենսագործունեության մեթոդմիավորման նախագահ Աննա Աբգարյանը, ինչպես նաև ներառական կրթության բաժնի համակարգող Արփինե Ծատրյանը։

Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2025–2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքները, ինչից հետո քննարկվեցին երկրորդ կիսամյակի առաջիկա անելիքներն ու առաջնահերթությունները։

Սերգեյ Ավանեսյանը տեղեկացրեց, որ 2025–2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից դպրոցում կգործի Երեխաների պաշտպանության թիմ։ Թիմի կազմում ընդգրկվելու են դպրոցի ղեկավար օղակների ներկայացուցիչները, ծնողական և աշակերտական խորհուրդներից մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաև Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի, Գորիսի համայնքապետարանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի և Գորիսում գործող հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ։ Թիմի աշխատանքները կհամակարգի Արմիդա Գևորգյանը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և Հարթաշենի միջնակարգ դպրոցի միջև նախատեսվող համագործակցությանը՝ նշելով դրա կարևորությունը կրթական փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից։

Քննարկվեցին նաև 2025–2026 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանով նախատեսված միջոցառումները։ Շեշտվեց, որ Երեխաների պաշտպանության թիմի ձևավորումից հետո տարեկան պլանում կկատարվեն համապատասխան լրացումներ, ինչպես նաև կներառվի այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների հատուկ ծրագիր։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մի շարք այլ ընթացիկ հարցեր՝ ուղղված կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը։

    

    

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (16.01.2026)
Դիտումներ: 195 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar