|
Փետրվարի 12-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Երեխաների պաշտպանության խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին խմբի գործունեության կազմակերպմանը, նպատակներին և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր։ Երեխաների պաշտպանության խմբի կազմում ընդգրկված են դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, մեթոդմիավորումների նախագահներ Աննա Աբգարյանը, Մերի Դանիելյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Անուշ Դաջունցը, Ռիտա Շալունցը, ներառական կրթության բաժնի համակարգող Արփինե Ծատրյանը, հոգեբան Էմմա Սարգսյանը, հատուկ մանկավարժ Սյուզաննա Մաշուրյանը, ծնողական խորհրդի նախագահ Մանե Հովհաննիսյանը, աշակերտական խորհրդի նախագահ Միլենա Մելքումյանը, Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի սոցիալական մանկավարժ Նելլի Շալունցը, Գորիսի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Գորիսի բաժնի ավագ ոստիկան Արման Սայունցը, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Գորիսի մասնաճյուղի ղեկավար Անժելա Գրիգորյանը։ Խմբի հիմնական նպատակն է դպրոցում ապահովել սովորողների իրավունքների պաշտպանությունը, հետևողականորեն վերահսկել նրանց կողմից պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իրականացնել համագործակցություն սովորողների ծնողների կամ օրինական ներկայացուցիչների հետ։ Միաժամանակ խումբը կոչված է աջակցելու սովորողների անձնական զարգացմանը, հոգեբանական կայունությանը և սոցիալական հարմարվողականությանը։ Երեխաների պաշտպանության խմբի նիստերի ընթացքում, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն և կկատարվեն հաղորդումներ սովորողի, նրա ծնողի կամ դպրոցի անձնակազմի կողմից ներկայացվող ցանկացած տեղեկության, անհանգստության կամ մտահոգության վերաբերյալ, որը վերաբերում է սովորողի հոգեկան, հոգեսոցիալական, վարքային կամ ֆիզիկական բարեկեցությանը, ինչպես նաև հնարավոր ռիսկեր պարունակող իրավիճակներին։ Խումբը կձգտի յուրաքանչյուր դեպքի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ պահպանելով գաղտնիությունն ու մասնագիտական էթիկան։ Օրակարգում ներառված էին աշխատակարգի հաստատման, հանդիպումների պարբերականության սահմանման, դպրոցում բուլինգի կանխարգելման, առողջ ու անվտանգ միջավայրի ձևավորման, ինչպես նաև մի շարք ընթացիկ կազմակերպչական հարցեր։ Քննարկումների ընթացքում շեշտվեց կանխարգելիչ աշխատանքների կարևորությունը և համագործակցության դերը տարբեր կառույցների միջև։ Նիստի մասնակիցները ողջունեցին խմբի ստեղծումը՝ ընդգծելով դրա արդիականությունն ու անհրաժեշտությունը ժամանակակից կրթական միջավայրում։ Նրանք վստահություն հայտնեցին, որ խումբը կկատարի արդյունավետ և հետևողական աշխատանք՝ նպաստելով դպրոցում սովորողների իրավունքների լիարժեք իրացմանը և բարենպաստ մթնոլորտի պահպանմանը։ Անդրադարձ կատարվեց նաև դպրոցում մինչ այս իրականացված ուսումնադաստիարակչական և սոցիալ-հոգեբանական աշխատանքներին։ Դպրոցի արտաքին շահակիցները բարձր գնահատեցին իրականացվող ծրագրերը՝ նշելով դրանց յուրահատկությունն ու նշանակությունը կրթական գործընթացի բարելավման գործում։ Երեխաների պաշտպանության խմբի աշխատանքների համակարգումն իրականացվում է ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանի կողմից։
| |
|
| |
| Դիտումներ: 296 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |









