|
Փետրվարի 13-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց «Մասնագիտական այրում» թեմայով դասընթաց-հանդիպում, որը նախաձեռնել և կազմակերպել էր դպրոցի հոգեբան Էմմա Սարգսյանը։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել մանկավարժական և վարչական անձնակազմի իրազեկվածությունը մասնագիտական այրման երևույթի վերաբերյալ, ներկայացնել դրա առաջացման հիմնական պատճառները, դրսևորման փուլերը և հնարավոր հետևանքները։ Քննարկվեցին աշխատանքային գերծանրաբեռնվածության, հուզական լարվածության, պատասխանատվության բարձր մակարդակի և ժամանակի արդյունավետ կառավարման հետ կապված խնդիրները։ Հոգեբանը ներկայացրեց մասնագիտական այրման կանխարգելման և հաղթահարման գործնական մեթոդներ՝ շեշտադրելով ինքնակարգավորման հմտությունների զարգացման, աշխատանքային և անձնական կյանքի հավասարակշռության պահպանման, թիմային աջակցության և փոխըմբռնման կարևորությունը։ Հանդիպումն անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցները ներգրավվեցին քննարկումներում, կիսվեցին իրենց փորձով և մտահոգություններով, ստացան մասնագիտական խորհուրդներ։ Դասընթաց-հանդիպումը միտված էր դպրոցում առողջ հոգեբանական միջավայրի ձևավորմանը և մանկավարժների մասնագիտական արդյունավետության պահպանմանը։ Նման նախաձեռնությունները նպաստում են կրթական գործընթացի որակի բարձրացմանը՝ ապահովելով աշխատակիցների հոգեբանական կայունությունն ու բարեկեցությունը։
| |
|
| |
| Դիտումներ: 199 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |





