|
ետրվարի 13-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ ԳՊՀ-ի` 2025-2029 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշտադիտարկման և գնահատման հանձնախմբի հանդիպումը, որի նպատակն էր քննարկել հանձնախմբի կողմից մշակված ռազմավարական զարգացման ծրագրի մշտադիտարկման և գնահատման պլանի նախագիծը, լսել դիտարկումներ և առաջարկներ՝ ուղղված փաստաթղթի հստակեցմանը և գործնական կիրառելիության բարձրացմանը, որին որպես հանձնախմբի անդամ մասնակցեց նաև Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը: Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց հանձնախմբի անդամներին և ընդգծեց նրանց մասնակցության կարևորությունը ռազմավարական զարգացման ծրագրի մշտադիտարկման և գնահատման գործում։ Հանդիպման ընթացքում ընդգծվեց պլանի կարևորությունը որպես ռազմավարական կառավարման գործիք՝ ծրագրի նպատակների և գործողությունների արդյունավետ, համակարգված և նպատակաուղղված իրականացման ապահովման համար։ Նիստը վարեց Գորիսի պետական համալսարանի որակի գնահատման և ապահովման բաժնի վարիչ Սոնա Ալավերդյանը, որը բաժին առ բաժին ներկայացրեց ռազմավարական զարգացման ծրագրի մշտադիտարկման և գնահատման պլանի նախագիծը՝ առանձնացնելով անհրաժեշտ հստակեցումները և քննարկման ենթակա դրույթները։ Հիշեցնենք, որ լրանում է ՌԾ-ի ներդրման մեկ տարին, և խումբը առաջիկայում կիրականացնի առաջին տարվա համար նախատեսված գործողությունների մշտադիտարկում և գնահատում։
| |
|
| |
| Դիտումներ: 109 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |




