Աշխատանքային քննարկում՝ 9-րդ դասարանների ավարտական քննությունների կազմակերպման շուրջ

Փետրվարի 17-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը վարեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։

Քննարկմանը մասնակցում էին տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, հումանիտար առարկաների մեթոդմիավորման նախագահ Մերի Դանիելյանը, բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման նախագահ Անուշ Դաջունցը, ինչպես նաև «Գրականություն», «Պատմություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչները։

Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց 2025–2026 ուսումնական տարվա ընթացքում 9-րդ դասարանների սովորողների ավարտական քննությունների կազմակերպմանը։ Մասնավորապես, քննարկվեցին «Գրականություն» և «Պատմություն» առարկաներից միասնական էսսեագրության անցկացման առանձնահատկությունները, ինչպես նաև բնագիտամաթեմատիկական առարկաներից (ԲՏՃ) նախագծային աշխատանքների ձևաչափով կամ թեստային տարբերակով քննությունների հանձնման ընթացակարգերը։

Քննարկման ընթացքում ընդգծվեց ուսուցիչների և սովորողների նպատակային նախապատրաստման կարևորությունը, ուսումնամեթոդական աջակցության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև գնահատման նոր մոտեցումների արդյունավետ կիրառման հարցերը։

Արդյունքում որոշում կայացվեց փորձնական տարբերակով 9-րդ դասարաններում իրականացնել էսսեագրության փորձնական քննություն, իսկ ԲՏՃ առարկաներից աշակերտներին համակարգված կերպով նախապատրաստել թե՛ նախագծային աշխատանքների իրականացման, թե՛ թեստային սկզբունքով քննությունների կազմակերպման գործընթացին։

    

    

        

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (17.02.2026)
Դիտումներ: 239 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar