Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ընտրվել են «Ոստիկանի մասնագիտությունն իմ պատկերացամամբ» շարադրությունների մրցույթի հաղթողները

ՀՀ ոստիկանության և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համագործակցության շրջանակում մարտի 28-ից ապրիլի 8-ը Հայաստանում մեկնարկել էր «Ոստիկանության աշխատողի օրվան» նվիրված միջոցառումների շարք, որի շրջանակում ՀՀ ոստիկանության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-7-րդ դասարանների սովորողների շրջանում անցկացվել է շարադրությունների մրցույթ՝ «Ոստիկանի մասնագիտությունն իմ պատկերացամամբ» խորագրով:

Շարադրությունների մրցույթի շրջանակում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-7-րդ դասարանների աշակերտները ներկայացրել են 50-ից ավելի շարադրություններ։ 

Ներկայացված շարադրություններից մանկավարժների հետ խորհրդակցության արդյունքում ընտրվել են 10 լավագույնները: Իսկ դպրոցի Հումանիտար առարկաների մեթոդմիավորումը, ոստիկանության անչափահասների գծով տեսուչ Լիլիթ Դավթյանի հետ համատեղ ընտրել են հինգ լավագույն շարադրություն, որոնցից միայն մեկն է ներկայացվել Ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն։

Լավագույնն են ճանաչվել 4-րդ «Բ» դասարանի աշակերտ Արեգ Հարությունյանի, 4-րդ «Գ» դասարանի աշակերտուհի Միլենա Մելքումյանի, 5-րդ «Ա» դասարանի աշակերտ Նոյ Զեյնալյանի, 5-րդ «Գ» դասարանի աշակերտ Ալեքս Միկա Ավանեսյանի և 7-րդ «Ա» դասարանի աշակերտ Ալեն Առուստամյանի շարադրությունները, իսկ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն է ներկայացվել 7-րդ «Ա» դասարանի աշակերտ Ալեն Առուստամյանի շարադրությունը։

Հավելենք, որ յուրաքանչյուր մարզում լավագույնն ընտրված 3-ական շարադրությունները ոստիկանության մարզային վարչությունների պատասխանատուների կողմից կներկայացվեն ոստիկանության ՀԱԱԳ վարչություն, որտեղ ընտրված լավագույն շարադրությունների հեղինակները կպարգևատրվեն։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (10.04.2022)
Դիտումներ: 963 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar